Ֆրանսիայի Մարսել քաղաքում կայացել է «Հայաստանի 12 մայրաքաղաքները» լուսանկարչական ցուցահանդեսը եւ նույնանուն գրքի շնորհանդեսը:
Ցուցահանդեսը կազմակերպել են Ֆրանսիայի պատմական հուշարձանների կենտրոնը, Մարսելի երիտասարդության եւ մշակույթի հայկական տունը եւ “Կիլիկիա” ասոցիացիան:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության մամլո ծառայությունը, ցուցահանդեսին ներկա է գտնվել լուսանկարների հեղինակ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, որի աշխատանքները, ՀՀ մշակույթի նախարարության գնահատմամբ, հիանալի հնարավորություն են ընձեռում ֆրանսիացիներին ծանոթանալու հայոց պատմության էջերին: