AM
26 November 2001 - 18:04 AMT

ԲԱՑԱՌՎԱԾ ՉԷ, ՈՐ ՍԵՒԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱՅԻՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ

Ադրբեջանը մտադիր է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հարցը մտցնել դեկտեմբերի 4-ին նախատեսված Սեւծովյան Տնտեսական Գործակցության 18-րդ նիստի օրակարգում: Այդ մասին հայտնել է ՍՏԳԽՎ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Շահիթդին Ալիեւը: ՍՏԳԽՎ-ի նիստում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները հանդես կգան նաեւ միջազգային ահաբեկության դեմ ուղղված պայքարի միջոցների վերաբերյալ հարցով:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: