Մարտի 25-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: ՀԱՊԿ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացման ընթացքը, կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքական գործունեության համադրմանը, ԵԱՀԿ-ում նախագահող Ղազախստանի նախաձեռնություններին աջակցությանը եւ համատեղ առաջնայնությունների առաջմղմանն առնչվող հարցեր: Նախարարներն անդրադարձան Աֆղանստանում առկա իրավիճակին` կարեւորելով կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերի գործադրումը:
Հանդիպմանը ելույթով հանդես եկավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որը կարեւորեց միջազգային բեմահարթակում ՀԱՊԿ աճող հեղինակությունը, ինչի վկայությունն է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ՀԱՊԿ եւ ՄԱԿ-ի միջեւ համագործակցության մասին բանաձեւի ընդունումը, երկու կազմակերպությունների քարտուղարությունների միջեւ համագործակցության վերաբերյալ հռչակագրի ստորագրումը:
Անդրադառնալով Եվրոպականանվտանգությանպայմանագրի մշակմաննախագծին` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասաց. «Հայաստանն այժմէական եւ կարեւոր է համարում ռուսաստանյան կողմի նախաձեռնությունը, որտեղ ամրագրվում է անվտանգության ամբողջականության սկզբունքը: Պայմանագրում պետք է ամրագրվի միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների հավասարությունը եւ մեկ սկզբունքը մյուսին ստորադասելու բացառումը»:
Մոսկվայում Էդվարդ ՆալբանդյաննայցելեցՀայաստանի դեսպանություն, ուր աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց դեսպանության աշխատակիցների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրները եւ համապատասխան հանձնարարականներ տրվեցին Ռուսաստանի հետ դաշնակցային փոխհարաբերությունների առավել խորացման եւ ամրապնդման վերաբերյալ:






