AM
22 November 2001 - 18:50 AMT

ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐԸ ՌՈՒՍԱԿԱՆ «ՌԱՕ ԵԷՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԸ

Այսօր Հայաստանի էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում անուղղակիորեն հաստատել է Հայաստանի ելեկտրաբաշխիչ ցանցերի սեփականաշնորհումից ռուսական «ՌԱՕ ԵԷՍ» ընկերության հրաժարվելու փաստը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ պաշտոնական հրաժարում մրցութային հանձնաժողովը դեռեւս չի ստացել: Նախարարի խոսքերով` այժմ քննարկվում է բաշխիչ ցանցերը «ՌԱՕ ԵԷՍ» ընկերության հավատարմագրային ղեկավարմանը փոխանցելու մասին հարցը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: