AM
29 March 2010 - 13:03 AMT

«ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակներ 2009» եզրափակչի մասնակիցների աշխատանքները կցուցադրվեն առանձին ցուցահանդեսում

2010 թվականի մարտի 30-ին Հայաստանի Նկարիչների միությունում կբացվի «ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակներ 2009» եզրափակչի մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսը «Կերպարվեստ» եւ «Կինո» անվանակարգերում:

Ցուցահանդեսում կցուցադրվեն 10 մասնակիցների աշխատանքներ` 9 մասնակիցների «Կերպարվեստ» անվանակարգում եւ 1 մասնակցի «Կինո» անվանակարգում:

Մրցույթի եզրափակչի մասնակից են դարձել նաեւ եւս ինը երիտասարդ արվեստի գործիչներ «Գրաֆիկա», «Քանդակ», «Լուսանկար» եւ «Դիզայն» անվանակարգերում: