AM
30 March 2010 - 11:23 AMT

Լալիկ Խաչատրյանի «Հետաքրքրաշարժ լեզվաբանություն»-ը ներկայացվեց Ազգային գրադարանում

Հայաստանի Ազգային գրադարանում կայացավլեզվաբան Լալիկ Խաչատրյանի «Հետաքրքրաշարժ լեզվաբանություն» գրքի շնորհանդեսը:

Գիրքը պարունակումէհետաքրքրաշարժ լեզվական իրողություններ իմաստաբանության, փոխառությունների եւ հատկանունների բնագավառներից: Ըստ այդմ «Իմաստաբանություն» բաժնում վերլուծվում են իմաստափոխությունը, ձայնդարձը, բառաձեւերի բառական եւ քերականական իմաստների մթագնումը, ստուգաբանությունը, տարահիմքությունը, արմատի տարբերակները եւ այլն:

Փոխառությունների բաժնումմատուցվում են բառայինփոխառությունները, բացահայտվում են նրանցնախնական եւ արդի իմաստները: Քննությանընթացքում համեմատականօրինակներեն վկայվում հնդեվրոպական ցեղակիցմի շարք լեզուներից:

Հատկանունների բաժնում մատուցվում է նրանց իմաստաբանությունը, մասնավորապես խոսվում է աշխարհագրական անվանումների ստուգաբանական իմաստների մասին, քննվում է աշխարհամասերի, քաղաքների, գետերի, լճերի, կղզիների անունների ծագումը, ցույց են տրվում այն գործոնները, որոնցով պայմանավորված է հատկանունների առաջացումը:

Գրքում քննված լեզվական նյութերը տրվածեն երեք բաժնով: Առաջինումներկայացված են այնբառերի ու բառաձեւերինախկին եւժամանակակիցիմաստները, որոնք իմաստայինզարգացմանյուրահատուկ ուղի են անցել: Այդկապակցությամբ վերլուծվումեն լեզվական որոշակի իրադարձություններ, օրինակ` իմաստափոխությունը, ձայնդարձը բառաձեւերի բառական ու քերականական իմաստների մթագնումը, ստուգաբանությունը, զուգաբանությունը, արմատի տարբերակները, փոփոխությունը եւ այլն: Երկրորդ բաժնում ներկայացված են բառային փոխառությունները, բացահայտվում են նրանց նախնական եւ արդի իմաստները: Համեմատական օրինակներ են բերվում հնդեվրոպական ցեղակից լեզուներից, մասնավորապես լատիներենից, հին հունարենից, ֆրանսերենից, անգլերենից, գերմաներենից, իսպաներենից եւ այլն: Երրորդ բաժնում առավելաբար խոսվում է աշխարհագրական անվանումների նախնական-ստուգաբանական իմաստների մասին: Դրանք նախապես արտահայտել են հասարակ հասկացություններ, հետագայում փոխանցվել են հատուկ անունների: Ըստ հեղինակի, գրքում կանամենօրյա գործածական բազմաթիվ բառեր, որոնցնախնական իմաստները մթագնելեն, սակայն դրանք դեռ գործածվում են: «Այդ կարգի բառերի իմաստների վերընկալումը Ձեզ հնարավորություն կտա թափանցելու բառերի ներքին բովանդակային գաղտնիքների մեջ եւ ճանաչելու ամբողջական բառաշարքեր, որոնք, ձեւաիմաստային ընդհանրություն ունենալով հանդերձ, միաժամանակ զգալիորեն տարբերվում են միմյանցից: Բառերի անթեղված այս իմաստների բացահայտումը կարեւոր է ոչ միայն լեզվական միավորների բառիմաստների ճանաչման, այլեւ բառապաշարի հարստացման եւ ճիշտ բառագործածության առումներով: Ահա այս նպատակադրումով մենք կազմել ենք սույն գիրքը, որ բաղկացած է առանձին զրույց-հոդվածներից…»,- գրում է հեղինակը: