«Գիտական մակարդակով բոլորն են ճանաչում Հայոց ցեղասպանությունը, սակայն, երբ հարցը տեղափոխվում է քաղաքական դաշտ, ամեն ինչ փոխվում է»,-ասել է հայ փորձագետը
Իսրայելի Քնեսեթն արդեն բազմիցս է ընդգրկել օրակարգում Հայոց ցեղասպանության մասին հարցը: Այդ մաիսն Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Իսրայելի գծով փորձագետ Արտակ Գրիգորյանը: Ընդ որում, նա նշել է, որ ճնայած հարաբերությունների սառեցմանն Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ, Քնեսեթը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ դա չի բխում Իսրայելի շահերից: «Գիտական մակարդակով բոլորն են ճանաչում Հայոց ցեղասպանությունը, սակայն, երբ հարցը տեղափոխվում է քաղաքական դաշտ, ամեն ինչ փոխվում է»,-ասել է Գրիգորյանը: «Իսրայելը կարող է ավելացնել հակաթուրքական դոզան եւ ապտակ հասցնել Անկարային, սակայն Քնեսեթը դեռեւս պատրաստ չէ ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-ասել է հայ փորձագետը:






