Մեսրոպ Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի ցուցանմուշների կրկնօրինակները ապրիլի 1-3-ը ներկայացվելու են Բեյրութի UNESCO-ի սրահում «Բեյրութը գրքի միջազգային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը:
Մատենադարանի գլխավոր ավանդապահ Գեւորգ Տեր-Վարդանյանն իր հերթին նշեց, որ ցուցահանդեսը շատ հագեցած է լինելու, քանի որ ներկայացվելու են հնագույն միջնադարյան ձեռագրերի կրկնօրինակները. 5-րդ դարի թարգմանական եւ ինքնուրույն գրականություն, հայկական մանրանկարչության առանձին նմուշներ: