Երեկ երեկոյան Երեւան է ժամանել Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպան Ջոն Օրդուեյը, որն այդ պաշտոնում կփոխարինի Մայքլ Լեմոնին: Նոյեմբերի 16-ին նա երդում է տվել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում: Արարողության ղեկավարը` ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Արմիթաջը, ողջունել է Հայաստանի մասնակցությունը ահաբեկության դեմ պայքարում եւ հույս է հայտնել, որ Օրդուեյի փորձը կնպաստի ԱՄՆ-ի ու Հայաստանի միջեւ կապերի խորացմանը: Մինչեւ այս շաբաթվա վերջը կկայանա Օրդուեյի առաջին հանդիպումը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որի ընթացքում նա պետության ղեկավարին կհանձնի իր հավատարմագիրը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: