Հանգամանքների բերումով Հայաստանն ու Իսրայելը հայտնվել են տարբեր կողմերում` Երեւանը զարգացնում է հարաբերությունները Թեհրանի հետ, իսկ Թել Ավիվն` Անկարայի: Այդ մասին մարտի 30-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Իսրայելի գծով փորձագետ Արտակ Գրրգորյանը: Ընդ որում, նա նշել է, որ դա չպետք է խանգարի Հայաստանի ու Իսրայելի զարգացմանը, քանի որ հայերն Իսրայելում իրենց շահերն ունեն, մասնավորապես, Հայ առաքելական եկեղեցու պատկանող քրիստոնեական սրբություններն Իսրայելում: Նա նաեւ չի բացառել ԱՄՆ-ի հայ եւ հրեական լոբբիների մերձեցման հնարավորությունը:
Անդրադառնալով Իսրայելի ու Ադրբեջանի հարաբերություններին, որոնք վերջերս ինտենսիվ զարգանում են, հայ փորձագետն ասել է, որ դրանով Թել Ավիվը ցանկանում է ցույց տալ արաբական աշխարհին, որ Իսրայելը կարող է համագործակցել մահմեդական երկրների հետ:






