Մարտի 30-ին Հայաստանի Ազգային արխիվում բացված Հայրենական մեծ պատերազմի ժամանակվա ցուցապաստառների ցուցահանդեսում ներկայացված էին մեծ արժեք ներկայացնող ցուցապաստառների բնօրինակները` կատարված նկարիչներ Աշոտ Մամաջանյանի, Շավարշ Հովհաննիսյանի, Սերգեյ Արուտչյանի, Սեդրակ Ռաշմաջյանի կողմից: Կներկայացվեն նաեւ ռուս նկարիչների հեղինակած ցուցապաստառները, մասնավորապես «Մայր-հայրենի’քն է կանչում» եւ «Մի’ շատախոսիր» խորագրերը կրող պաստառները:
«Ազգային արխիվի եւ Հայաստանի Պատմության թանգարանի ֆոնդերում պահվող 42 ցուցապաստառներից կազմված ցուցադրությունը մինչեւ մայիսի վերջը կներկայացվի նաեւ Ռազմական փառքի թանգարանում»,- հաղորդել է Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: