Բաքվում ԱՄՆ-ի դեսպանությունը ափսոսանք է հայտնել օրերս Ադրբեջանում կայացած լրացուցիչ խորհրդարանական ընտրությունների կեղծման առիթով: «Այդ ընտրությունները չեն համապատասխանում ազատ ու արդար ընտրությունների անցկացման միջազգային չափանիշներին»,- ասվում է դեսպանության տարածած հայտարարութոյւնում: Փաստաթղթում թվարկվում են քվեարկության ընթացքում արձանագրված օրենքի խախտումները: Դա ընտրողների կեղծ ցուցակների կազմումն է, արկղերի մեջ կեղծ ընտրաթերթիկներ դնելը, մի հոգու քվեարկումը մի քանիսի փոխարեն, կեղծումները ձայները հաշվելու ժամանակ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: