AM
2 Ապրիլ 2010 - 10:46 AMT

Հրայր Կարապետյան. ՀՀ կառավարությունը դեմ է ազգային անվտանգության ռազմավարությանը

Այսօր Հայաստանի արտաքին քաղաքականությունը դրական առումով հետաճ է ապրում, քանի որ վերջին ժամանակները ՀՀ պաշտոնապես աջակցում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, որը ողջունելի է: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅ Դաշնակցության խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը:

Մյուս կողմից, որքան էլ զարմանալի լինի, ՀՀ կառավարությունը բացասական որոշում է կայացրել ՀՅ Դաշնակցության օրինագծի վերաբերյալ, որը նախատեսում է քրեական պատիժ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: «Կառավարության որոշումն այս օրինագծի վերաբերյալ հակասում է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությանը, ինչն ուղղակի ամոթալի է»,- ասել է նա: