AM
12 June 2003 - 14:02 AMT

«ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԸՆՏՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

«Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը այսօր ընտրվել է Հայաստանի երրորդ գումարման Ազգային Ժողովի նախագահ: Ա.Բաղդասարյանի թեկնածության օգտին քվեարկել է 93 պատգամավոր ԱԺ նիստին ներկա գտնվող 103-ից: Դեմ են արտահայտվել 6 պատգամավոր: Ա.Բաղդասարյանի թեկնածությունը ԱԺ խոսնակի պաշտոնի համար ներկայացվել է նորաստեղծ կոալիցիայի մեջ մտնող քաղաքական ուժերի կողմից (Հանրապետական կուսակցություն, «Օրինաց երկիր» եւ ՀՅԴ):