AM
16 November 2001 - 13:26 AMT

ԲԱՔՎՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԷՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՍԿՎԱ ԱՌԱՋԻԿԱ ԱՅՑԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ

Բաքվում ավարտվել է տնտեսական համագործակցության ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստը: Շարունակվել է փաստաթղթերի մշակումը, որոնց ստորագրումը նախատեսվում է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի` 2002 թվականի սկզբերում սպասվող Մոսկվա պաշտոնական այցի ընթացքում: Ինչպես հայտննել է հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի կառավարության փոխվարչապետ Վիկտոր Խրիստենկոն, Մոսկվայում ստորագրվելու է Ադրբեջանում միակ ռուսաստանյան ռազմական օբյեկտի` Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի շահագործման սկզբունքների ու կարգավիխակի մասին համաձայնագիր:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: