Հայկական ատոմային էլեկտրակայանը, որը կանգնեցվել էր հուլիսի 18-ին պլանային-պրոֆիլակտիկ վերանորոգման ու վառելիքի լցավորման համար, երեկ վերսկսել է իր աշխատանքը: ԱԷԿ-ի պարապուրդը ձգձգվեց ֆինանսական խնդիրների պատճառով: Միջուկային վառելիքի նոր խմբաքանակը հաջողվել է գնել միայն Միջպետբանկում 4 միլիոն դոլար գումարի վարկ ձեւակերպելուց հետո: Այդ գումարը մուծվել է ռուսական կողմի մատակարարած վառելիքի դիմաց` որպես կանխավճար:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: