AM
14 November 2001 - 18:07 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԻԾԸ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի 2002 թվականի բյուջեի նախագիծը չի նախատեսում հարկային դրույքների փոփոխություն: Այդ մասին, խորհրդարանական հանձնաժողովներում Հայաստանի 2002 թվականի բյուջեի նախագծի քննարկման ընթացքում,
հայտնեց Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:Վարչապետի խոսքերով` հարկային քաղաքականությունը չի փոփոխվել, սակայն ավելացվել են դրույթներ, որոնք կոնկրետացնում են օրենքների մեկնաբանումը: Նրա կարծիքով` հարկային օրենսդրության կոնկրետացումը թույլ կտա մեծ արդյունքների հասնել ստվերոտ տնտեսության եւ կաշառակերության դեմ պայքարում, ինչը տնտեսությունում կզարգացնի դրական տենդենցները եւ կլուծի սոցիալական խնդիրները:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: