Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լեհաստանի նախագահը: «Զվարթնոց» միջազգային օդակայանից լեհական պատվիրակությունն ուղեւորվել է Հայաստանի նախագահի նստավայր: Այսօր կկայանա երկու երկրների ղեկավարների հանդիպումն առանձին, որից հետո բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմով: Ենթադրվում է, որ այցի ավարտին կստորագրվեն մի շարք երկկողմ փաստաթղթեր: Ի պատիվ Լեհաստանի նախագահի եւ նրա տիկնոջ այսօր երեկոյան կտրվի պաշտոնական ճաշկերույթ: Լեհական պատվիրակության կազմում են` նախագահի խորհրդականները եւ այլ պաշտոնական անձիք: Այցի շրջանակներում Հայաստան է ժամանել նաեւ լեհ գործարարների եւ լրագրողների խումբ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: