Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում մի ամբողջ ամիս ցուցադրվելու են երեք ժամանակակից նկարիչների աշխատանքները. Էդուարդ Խարազյան, Ռոբերտ Էլիբեկյան և Արա Շիրազ:
Ցուցահանդեսը բացվել է մարտի 16-ին և տևելու է մինչև ապրիլի 16-ը:
Խարազյանի, Էլիբեկյանի և Շիրազի աշխատանքների կատալոգը, որը կազմել է Պողոս Այթանյանը, հիմք է ծառայել սպասվող ցուցահանդեսի ցուցադրման համար:
“Ինչպես նկարիչները, այնպես էլ թանգարանի ղեկավարությունը որոշել են ցուցահանդեսը նվիրնել Հենրիկ Իգիթյանի հիշատակին, որը մեկ տարի առաջ հեռացավ մեզնից”,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Ժամանակակից արվեստի թանգարանի աշխատակից Զառա Այրումյանը: