AM
12 June 2003 - 13:11 AMT

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԲՈՅԿՈՏՈՒՄ ԵՆ ՆՈՐԸՆՏԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները բոյկոտում են նորընտիր Ազգային Ժողովի առաջին նիստը: Այսօրվա նիստին չեն մասնակցում «Արդարություն» դաշինքը եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունը ներկայացնող պատգամավորները: Հիշեցնենք, որ համամասնական կարգով ընտրությունների արդյունքում Հայաստանի խորհրդարան են անցել 14 պատգամավոր «Արդարություն» դաշինքի եւ 9` «Ազգային միաբանություն» կուսակցության ցուցակներով: