Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, վերադառնալով Ստրասբուրգից, որտեղ նա մասնակցում էր Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նիստին, վաղը կմեկնի Նյու Յորք` ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 56-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար: Այդ մասին տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նոյեմբերի 29-30-ը կմեկնի Մոսկվա, որտեղ կկայանա ԱՊՀ մասնակից-երկրների ղեկավարների վեհաժողովը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: