AM
12 November 2001 - 17:47 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԼՂՀ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին ժամանել է Ստեփանակերտ: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությանը, ՀՀ նախագահի այցը կրում էր ոչ պաշտոնական բնույթ: Միեւնույն ժամանակ, իրազեկ կառավարական աղբյուրներից հայտնի է դարձել, որ այցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ ղեկավարության հետ քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող նոր նախաձեռնությունները, որոնք ներկայացրել են վերջերս տարածաշրջան այցելած միջազգային միջնորդները:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: