Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի ԶԼՄ-ների ներկայացուցիչները Անկարայում ստորագրել են համագործակցության մասին արձանագրություն, որն ուղղված է երեք երկրների զանգվածային լրատվության միջոցների միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Համագործակցության մասին արձանագրությունը կօժանդակի երեք ժողովուրդների միջեւ վստահության ամրապնդմանը: Այսպիսով լրագրողները փորձում են Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ հարաբերություններում առկա խնդիրները լուծելու գործում իրենց երկրների ղեկավարության համար ստեղծել ընդունելի պայմաններ :
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: