Շարունակվում է Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերի այցը Վրաստան: Վրաստանի նախագահի հետ անցկացրած բանակցությունների ընթացքում այլ հարցերի թվում քննարկվել է Աբխազիայում խաղաղարար գործողություններին Թուրքիայի մասնակցության հնարավորությունը: Հանդիպման ավարտից հետո կայացած ճեպազրւյցի ժամանակ Էդուարդ Շեւարդնաձեն հայտարարել է, որ «եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համաձայնի միջազգային ուժեր մտցնել աբխազական հակամարտության գոտի, վրացական իշխանությունները կդիմեն Թուրքիային` խաղաղարար ուժերի ձեւավորմանը մասնակցելու առաջարկով»: Շեւարդնաձեի խոսքերով` պաշտոնական Թբիլիսին «ողջունում Է Թուրքիայի աճող մասնակցությունը աբխազական հակամարտության կարգավորմանը եւ անհրաժեշտ է համարում օգտագործել նրա ներուժը»: Ահմեդ Սեզերը նշել է, որ աբխազական հարցում Թուրքիան տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման կողմնակից է: Նա շեշտել է, որ «Անկարան պատրաստ է անել ամեն ինչ` աբխազական հակամարտությունը կարգավորելու համար»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: