Հունաստանի ոստիկանությունը կանխել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Իսմայիլ Ջեմի դեմ մահափորձը` նրա Աթենք այցի ընթացքում: Հունաստանում բնակվող մի քուրդ, անվանելով նրան մարդասպան, փորձել է հարձակվել դիվանագետի վրա, բայց ձեռբակալվել է Հունաստանի հատուկ ծառայութունների ներկայացուցիչների ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի պահակախմբի կողմից: «Արմինֆո» գործակալության տեղեկությունների համաձայն` միջադեպը տեղի է ունեցել, երբ Իսմայիլ Ջեմը իր հունական գործընկեր Գեորգիոս Պապանդրեուի հետ գտնվում էին լուսանկարների ցուցահանդեսում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: