AM
13 Ապրիլ 2010 - 11:52 AMT

Հայաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ռումինիայի նախագահին

Ապրիլի 12-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանն իր հավատարմագրերը հանձնեց Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուին:

Առանձնազրույցի ընթացքում քննարկվեցին հայ-ռումինական հարաբերությունների ներկա վիճակը եւ զարգացման հեռանկարները:

Ռումինիայի նախագահը շնորհավորեց նորանշանակ դեսպանին` հավաստիացնելով նրան ռումինական իշխանությունների անվերապահ աջակցությունը և մաղթելով բեղմնավոր աշխատանք ու հաջողություն, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: