AM
7 November 2001 - 16:07 AMT

ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ Է ԴԱՐՁԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ

Երեկ Ռուս-Հայկական (Սլավոնական) Պետական Համալսարանի Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Հայաստանի նախկին վարչապետ, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Արմեն Դարբինյանը նշանակվել է Սլավոնական Համալսարանի ռեկտոր: Այդ պաշտոնում Դարբինյանը փոխարինել է պրոֆեսոր Լեւոն Մկրտչյանին, որը հանկարծամահ է եղել այս տարվա ամռանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: