AM
6 November 2001 - 18:31 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ԻՐԱՆ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի նոյեմբերի 10-ին նախատեսված այցը Իրան հետաձգվում է: Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը, այցի հետաձգման պատճառը նույն օրը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մոհամադ Սեյեդ Խաթամիի` «Քաղաքակրթությունների երկխոսություն» թեմայով զեկույցն է Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում: Հայաստանի ղեկավարը Թեհրան կմեկնի հավանաբար դեկտեմբերի կեսերին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: