AM
16 April 2010 - 08:11 AMT

Մեր ժամանակների լավագույն կիթառահարներից մեկը` Ջոն Մըքլաֆլինը, ելույթ կունենա Երևանում

Ապրիլի 28-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի կունանա բոլոր ժամանակների լավագույն կիթառահարներից մեկի` Ջոն Մըքլաֆլինի և “The 4th Dimension” ջազ-ֆյուժն քառյակի համերգը:

Համերգին մասնակցելու է Արտո Թունջբոյաջյանը, որն արդեն հնարավորություն է ունեցել նվագել Մըքլաֆլինի հետ:

“Վիբրոգրաֆուս” ընկերությունը, որը համերգի կազմակերպիչն է, վստահեցնում է, որ ապրիլի 28-ը Ջոն Մըքլաֆլինի համերգի և “The 4th Dimension” ջազ-ֆյուժն քառյակի համերգի շնորհիվ հայ հանդիսատեսը կհիշի որպես մեծ արվեստին հաղորդակից լինելու օր: