AM
6 November 2001 - 15:16 AMT

ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՆԳԱՆԱԿՄԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ

Օրերս, ժամկետից երկու ամիս շուտ, ԼՂՀ-ում շահագործման է հանձնվել «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու 10-կիլոմետրանոց հատվածը: Ավտոմայրուղու շինարարությունը շարունակելու համար անհրաժեշտ միջոցներ հանգանակելու նպատակով Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում նախատեսված է կազմակերպել հեռուստամարաթոն: Փարիզում, Մարսելում եւ Լիոնում այն կանցկացվի նոյեմբերի 8-11-ին, Լոս-Անջելեսում` նոյեմբերի սկզբից մինչեւ 2002 թվականի հունվարի 6-ը: Արցախում եւ Հայաստանում նվիրատվությունների հանգանակումը տեղի կունենա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: