AM
6 November 2001 - 15:18 AMT

ԱՅՍՕՐ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

Այսօր Երեւան կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Երկօրյա այցի ընթացքում նրանք կհանդիպեն նախագահ Ռոբերտ Քոչարյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրեին միջնորդները եղել են Ստեփանակերտում, որտեղ բանակցություններ են վարել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Խաղաղարարների պատվիրակության կազմում, բացի Մինսկի խմբի համանախագահներից, ընդգրկված է նաեւ Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: