AM
5 November 2001 - 17:23 AMT

2001-2003 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԵՆ 30-ԻՑ ԱՎԵԼԻ ԲՈՒԺՀԻՄՆԱՐԿՆԵՐ

2001-2003 թվականներին Հայաստանում կսեփականաշնորհվեն 30-ից ավելի բժշկական հիմնարկներ: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտնել են հանրապետության առողջապահության նախարարությունում: Հայաստանի Ազգային Ժողովում հաստատված ծրագրի համապատասխան` մոտակա երեք տարում կսեփականաշնորհվեն ինչպես առողջապահության նախարարության, այնպես էլ Երեւանի քաղաքապետարանի եւ մարզերի ենթակայության տակ գտնվող բուժհիմնարկներ, այդ թվում «Էրեբունի» բուժկենտրոնը, Երեւանի 3-րդ կլինիկական հիվանդանոցը, Արմավիրի, Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի մի շարք բուժհիմնարկներ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: