Թուրքիայի եւ Հայաստանի տնտեսական հարաբերությունների աշխուժացումը մտահոգություն է առաջացրել Բաքվում: Այդ կապակցությամբ բացատրություններ ստանալու համար Բաքուն Անկարա է ուղարկել հատուկ դեսպանորդի, հայտնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով Բաքվի ԶԼՄ-ին: Պաշտոնական Բաքուն գտնում է, որ Անկարա-Երեւան տնտեսական կապերի ընդլայնումը կարող է թուլացնել Ադրբեջանի դիրքերը ղարաբաղյան կարգավորման հարցում: Բացի այդ Թուրքիան կարող է աջակցել Հայաստանի տարածքով Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազատարի անցկացման մտահղացմանը: Այնինչ թուրքական կառավարությունը անտեսում է ադրբեջանական գործընկերների մտավախությունը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: