Այսօր Ռուսաստանի Դաշնության խորհուրդը վավերացրել է Կոլեկտիվ անվտանգության մասին պայմանագրի մասնակից-երկրների միջեւ ռազմա-տեխնիկական գործակցության հիմնական սկզբունքներին վերաբերող համաձայնագիրը: Կոլեկտիվ անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականի մայիսի 15-ին` Ռուսաստանի, Հայաստանի, Բելոռուսի, Տաջիկստանի, Ղրղստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Ուզբեկստանի միջեւ: 1999 թվականին Վրաստանը, Ուզբեկստանը եւ Ադրբեջանը հրաժարվեցին երկարաձգել Պայմանագիրը: Տվյալ պահին Կոլեկտիվ անվտանգության խորհրդի նախագահ է հանդիսանում Հայաստանը: Կոլեկտիվ անվտանգության խորհրդի պայմանագրի մասնակից-երկրների նստաշրջանի վերջին նիստը կայացել է Երեւանում` 2001թվականի մայիսի 24-ից 25-ը: Նիստին մասնակցել են արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները, Ազգային խորհրդի քարտուղարները, Կոլեկտիվ անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարը, ԱՊՀ երկրների միջպետական մարմինների ներկայացուցիչներ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: