AM
20 Ապրիլ 2010 - 07:33 AMT

Հայաստանի նախագահն այսօր երեկոյան կվերադառնա Հայաստան

Այսօր երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կվերադառնա Հայաստան։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը, որն այժմ գտնվում է Մոսկվայում։

Ա.Արզումանյանը հայտնել է, որ ՀՀ նախագահի կարճատև արձակուրդն ավարտվել է: “Ապրիլի 20-ին նախատեսված է Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Մոսկվա: Նկատի ունենալով, որ հրաբխային ամպամածության հետևանքով փակվել էր եվրոպական երկրների մեծ մասի միջև օդային հաղորդակցությունը, ՀՀ նախագահը ՌԴ է մեկնել ուղղակիորեն Եվրոպայից», ասել է նախագահի մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 20-ին, Մոսկվայում տեղի կունենա Սերժ Սարգսյանի հանդիպումը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Նույն օրը երեկոյան Սերժ Սարգսյանը կվերադառնա Երևան: