«Արմինֆո» գործակալության տեղեկությունների համաձայն` Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լեւոն Մկրտչյանը մոտ ժամանակներս նշանակվելու է գիտության ու կրթության նախարարի պաշտոնին: Ենթադրվում է, որ նոր նշանակման մասին նախագահի հրամանագիրը ստորագրվելու է օրերս: Հիշեցնենք, որ Մկրտչյանը արդեն զբաղեցրել է այդ պաշտոնը 2000 թվականի փետրվարից մինչեւ 2001 թվականի հոկտեմբերը: Լեւոն Մկրտչյանը կդառնա կառավարությունում Դաշնակցություն կուսակցության երկրորդ անդամը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: