AM
2 November 2001 - 17:38 AMT

ՀԱԱՅՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՈՒՅՍ Է ՀԱՅՏՆԵԼ, ՈՐ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻՆ ԿՀԱՋՈՂՎԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՆԱԽԿԻՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՒՆ

Այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա տարածաշրջանային այցին, հույս է հայտնել, որ նրանց կհաջողվի ազդել Ադրբեջանի վրա եւ ղարաբաղյան կարգավորման գործընթացը վերադարձնել նախկին պայմանավորվածությունների հուն: Հայաստանի ԱԳ նախարարը նշել է, որ ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման ուղիները սպառված չեն, իսկ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի ռազմատենչ հայտարարությունները ավելի շատ նախատեսված են «ներքին օգտագործման» համար:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: