Այսօր ՆԳ ղեկավար Բորիս Գրիզլովը անց է կացնելու հատուկ խորհրդակցություն, որի ժամանակ կամփոփվեն հոկտեմբերի 30-ին Մոսկվայի հարավում տեղի ունեցած ջարդերի հետաքննության նախնական արդյունքները: «Երբ կլինի ամբողջական պատկերը, մենք կկարողանանք համոզվածության որոշակի աստիճանով ասել, թե ով է ղեկավարել սանձարձակված երիտասարդությանը: Ես դեռեւս չեմ կարող հաստատել ծայրահեղական կազմակերպությունների, այդ թվում ՌԱՄ-ի մասնակցությունը այդ ջարդերին:»,- հայտարարել է Բ. Գրիզլովը` պատասխանելով ՌԲԿ գործակալության հարցին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: