AM
1 November 2001 - 19:21 AMT

ՀՀ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՀՈՒՅՍ Է ՀԱՅՏՆԵԼ, ՈՐ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՉԵՆ ԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ

Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Շուգարյանը «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում մտահոգություն է հայտնել Վրաստանում ստեղծված ներքաղաքական իրադրության վերաբերյալ: Ինչպես հայտնի է, երկրի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն որոշում է ընդունել կառավարության ամբողջ կազմի պաշտոնանկության մասին: Հրաժարական է տվել նաեւ վրացական խորհրդարանի խոսնակ Զուրաբ Ժվանիան: Նախագահը ուղիղ եթերում հայտարարել է, որ նույնպես պատրաստ է հրաժարական տալ, եթե խորհրդարանը անվստահություն հայտնի ՆԳ նախարարին ու գլխավոր դատախազին: Շոշափելով այս իրադարձությունների թեման` Ռուբեն Շուգարյանը հույս է հայտնել, որ Վրաստանի կառավարությանն ու ընդդիմությանը կհաջողվի փոխզիջման հասնել եւ հաղթահարել ճգնաժամը: Հայաստանի ԱԳ փոխնախարարը նաեւ համոզվածություն է հայտնել, որ Վրաստանի ներքին խնդիրները չեն անդրադառնա հայ-վրացական հարաբերությունների վրա:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: