Այսօր ԱՄՆ-ի ու Ադրբեջանի նախագահների միջեւ կայացավ հեռախոսազրույց: Ջորջ Բուշը շնորհակալություն հայտնեց Հեյդար Ալիեւին ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործողություններին սատարելու համար` նշելով, որ տվյալ ակցիան ոչ թե որեւէ կրոնի, այլ «չարիքի» դեմ է ուղղված: Ինչպես հայտնում է «Թուրան» գործակալությունը, ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ ինքն ու իր վարչակազմը համապատասխան աշխատնք են տանում Ազատությանը աջակցման ակտի 907-րդ ուղղումը վերացնելու նպատակով եւ հույս է հայտնել, որ կընդունվի ճիշտ որոշում: Իր հերթին Ալիեւը շնորհակալություն է հայտնել Բուշին ցուցաբերված ուշադրության համար եւ հայտնել է ԱՄՆ-ի հետ համագործակցությանը եւ համատեղ հակաահաբեկչական գործողություններին մասնակցելու պատրաստականության մասին: Ադրբեջանի ղեկավարը հայտնել նաեւ Միացյալ Նահանգների հետ դաշինքի մեջ մտնելու իր երկրի համաձայնության եւ այդ գործում երկրի բոլոր առկա հնարավորությունները օգտագործելու մասին: Միաժամանակ Ալիեւը հայտարարել է, որ ակնկալում էր 907-րդ ուղղման լրիվ վերացումը: Իսկ Սենատի կողմից ընդունված օրենքը նախագահին տալիս է ընդամենը պատժամիջոցները ժամանակավորապես կասեցնելու իրավունք: Ջորջ Բուշը հայտնել է բազմակողմ համագործակցության պայմաններ ստեղծելու համար առավելագույն ճիգեր գործդրելուն պատրաստակամության մասին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: