Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Փարիզում բուժման ավարտից հետո վերադարձավ հայրենիք: Վարչապետը Ֆրանսիա ուղեւորվեց , երբ նրա մոտ հայտնաբերվեցին սրտի հետվիրահատական բարդություններ: Այսօր Անդրանիկ Մարգարյանն արդեն անցել է իր պարտականությունների կատարմանը: Կառավարության մամլո-ծառայությունը տեղեկացնում է, որ նրա առողջական վիճակը բավարար է:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: