AM
27 October 2001 - 15:47 AMT

ԵՐԵՒԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

Նոյեմբերի 3-ին երեքօրյա այցով Երեւան կժամանեն Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամները` Գլոստերի դուքսն ու դքսուհին: Գլոստերի Դուքսը հանդիսանում է նորին մեծություն Եղիսաբեթ Երկրորդ թագուհու առաջին կուզենը եւ Գեորգ հինգերորդ թագավորի թոռը: Թագավորական ընտանիքի այցը հարմարեցված է Հայաստանում քրիստոնեության ընդունման 1.700-ամյակին նվիրված տոնակատարություններին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: