Այսօր Երեւան է ժամանել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անդրեաս Սթերինին: Սպասվում է, որ արդեն այսօր նա կհանդիպի Ազգային Ժողովի նախագահի, պատգամավորական խմբերի ու խմբակցությունների առաջնորդների, ինչպես նաեւ ԵԱՀԿ երեւանյան ներկայացուցչության ղեկավարության հետ: Սթերինին կզրուցի նաեւ որոշ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Վաղը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը կհանդիպի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ: Նախատեսված են այցելություններ Էջմիածին ու Մատենադարան: Նույն օրը Անդրեաս Սթերինիի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Լեռնային Ղարաբաղ, ուր կհանդիպի ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի ու հանրապետության խորհրդարանի ղեկավար Օլեգ Եսայանի հետ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: