AM
2 May 2010 - 11:07 AMT

Կիևում տեղի կունենա երկու հանրահայտ հայերի` Միշել Լեգրանի և Էլեն Սեգարայի համերգը

Շուտով Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի կունենա Ֆրանսահայ երկու հանրահայտ արտիստների համերգը: Մայիսի 30-ին “Ուկրաինա” ազգային պալատում տեղի կունենա “Մոսկվայի վիրտուոզներ” նվագախմբի և Միշել Լեգրանի` “Սիրով` Փարիզից” խորագրով համերգը, որի ընթացքում կհնչեն հանրահայտ մաեստրոյի ամենասիրելի և մեծ ժողովրդականություն վայելող ստեղծագործությունները:

Հունիսի 10-ին նույն դահլիճում տեղի կունենա ֆրանսահայ մեկ այլ հանրահայտ արտիստի` Էլեն Սեգարայի համերգը: