AM
26 October 2001 - 17:12 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ

Կառավարության մոտակա նիստում ընդունվելու է Հայաստանի 2002 թվականի բյուջեի նախագիծը: Բյուջեի եկամտային մասը, ենթադրվում է, կկազմի 217, իսկ ծախսայինը` 248 միլիարդ դրամ: Բյուջեի պակասորդը նախատեսված է 2,8 տոկոս: Ենթադրվում է, որ արժեքազրկումը չի գերազանցի 3 տոկոսը: Սպասվում է համախառն ներքին արդյունքի աճ 6 տոկոսով: Խորհրդարանի քննարկմանը բյուջեի նախագիծը կփոխանցվի նոյեմբերի 1-ից ոչ ուշ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: