Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը հայտնել է, որ, հնարավոր է, ԱՄՆ-ի Սենատը հոկտեմբերի 30-ին կքննարկի Ազատությանը աջակցման ակտի 907-րդ ուղղումը վերանայելու հարցը: ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Հաֆիզ Փաշաեւը նույնպես հայտնել է, որ պատժամիջոցների վերացումը շատ հավանական է: «Այս անգամ հարցի հիմքում ընկած են Ամերիկայի ազգային անվտանգության շահերը, եւ անգամ հայամեդ կոնգրեսականները հասկանում են այդ արգելքը վերացնելու անհրաժեշտությունը»,- ասել է Փաշաեւը: Հայտնելով իր վերաբերմունքը ԱՄՆ-ի պետքարտուար Քոլին Փաուելի վերջերս Կոնգրեսին հասցեագրված նամակին, որում խորհուրդ էր տրվում վերացնել 907-րդ ուղղումը` դեսպանը ասել է, որ դա վարչակազմի նման առաջին դիմումը չէ: «Սակայն, ի տարբերություն նախորդների, այս նամակում պետքարտուղարը հայտնում է, որ նա փոխանցում է նախագահի անձնական խնդրանքը»,- շեշտել է դեսպանը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: