Մոսկվայի Տրիֆոնովյան փողոցում սկսվել են հայկական տաճարի կառուցման նախապատրաստական աշխատանքները: Ինչպես հաղորդում է ռուսական «Վեդոմոստի» թերթը, եկեղեցուց զատ կկառուցվի Հայկական մշակույթի կենտրոն` կիրակնօրյա դպրոցով, գրադարանով եւ 4 հազար տեղ ունեցող սրահով: Եկեղեցու շինարարությունը հանձնարարվել է մոսկովյան «Լուսինե» վերականգնողական-շինարարական կոնցեռնին, որը միայն Մոսկվայում վերականգնել է դաշնային նշանակության ավելի քան 20 օբյեկտ: