AM
24 October 2001 - 17:01 AMT

ՎՐԱՑԱԿԱՆ «ՍԱՔԷՆԵՐԳՈ-1»ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԸ ՀԱՅԿԱԿԱՆ «ԱՐՄԷՆԵՐԳՈ» ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՐՎԵԼՈՒ Է ՄԻՆՉԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏ ԱՄԻՍԸ

Հայաստանի էներգետիկայի նախարարության ղեկավարության եւ վառելիքի ու էներգետիկայի նախարար Դավիթ Միրցխուլավայի գլխավորած վրացական պատվիրակության միջեւ Երեւանում կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վրացական «Սաքէներգո-1» ընկերության` հայկական «Արմէներգո» ձեռնարկությաանը պարտքերի մարման ժամկետների վերաբերյալ: 1998-1999 թվականներին Հայաստանից մատակարարված Էլեկտրաէներգիայի դիմաց վրացական կողմը խոստանում է վճարել մինչեւ 2002 թվականի մարտ ամիսը: Հիշեցնենք, որ «Սաքէներգո-1»-ի պարտքը հայկական գործընկերներին կազմում է չորս միլիոն դոլար: Այդուհանդերձ, Վրաստանի կառավարությունը ճանաչել է Ռուսթավիի քիմիական կոմբինմատի պարտքը հայկական կողմին: Երեկ Ազգայիւն Ժողովում տարածված Հայաստանի գլխավոր դատախազ Արամ Թամազյանի գրավոր հաղորդագրությանում ասվում է, որ 6,2 միլիոն դոլար կազմող պարտքի մարումը արդեն սկսվել է:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: