AM
23 October 2001 - 19:12 AMT

ԹՈՒՐՔԻԱՆ ԿՎԱՐՁԱՏՐՎԻ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԱՋԱԿՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Այս շաբաթվա վերջին Անկարա կայցելի Միջազգային Արժութային Հիմնադրամի առաքելությունը, որը Թուրքիայի ղեկավարության հետ կքննարկի այդ երկրին նոր վարկեր տրամադրելու հարցը: Խոսքը, մասնավորապես, խոր տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար 15.7 միլիարդ դոլար արժողության վարկի մասին է: Թուրքիայի էկանոմիկայի նախարարը հայտնել է, որ վարկը ստանալու հավանականությունը շատ մեծ է: Դիտորդները հակված են կապել Թուրքիային վարկ տրամադրելու ՄԱՀ-ի պատրաստակամությունը Աֆղանստանում Միացյալ Նահանգների կողմից հակաահաբեկչական գործողությունների անցկացմանը Անկարայի ակտիվ աջակցման հետ:
:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: