AM
23 October 2001 - 18:05 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԱԿԱՏԱԼԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՀԵՏ

Հայաստանի ազգային անվտանգության նախարարության մամլո-ծառայությունը հերքել է Բաքվի ԶԼՄ-ների տեղեկությունը այն մասին, որ Հայաստանի հատուկ ծառայությունները մասնակից են Ադրբեջանի Զակատալի շրջանում իրադրության անկայունությանը: Այդ մասին տեղեկացրել է «Արմինֆո» գործակալությունը: Իրենց հերթին Ադրբեջանի ԱԱՆ ղեկավարությունը հերքում է այն փաստը, որ իրենց կողմից Հայաստան է ուղարկվել գործակալ, որն առաջարկել է օգտագործել իրեն Ադրբեջանում ահաբեկչական եւ դիվերսիոն գործողությունների իրագործման համար: Մեկնաբանելով իրենց գործակալից Ադրբեջանի հատուկ ծառայությունների հրաժարվելու փորձերը, Հայաստանի ԱԱՆ մամլո-ծառայության ղեկավար Արմենակ Մանուկյանը հայտնեց, որ վերջին երկու տարիների ընթացքում տարածվել է տեղեկություն երեք այդպիսի դեպքերի մասին: Իրականում դրանք եղել են անհամեմատ շատ: «Նման դեպքեր բավականին հաճախ են պատահում, սակայն այդ մասին հրապարակման ենթակա չեն»,- հայտնեց Մանուկյանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: